Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը

Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հակոբ Մկրտչյանը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար փոխելու է քաշային կարգը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աշխարհի չեմպիոնը:

Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հանդես է եկել 89 կգ քաշային կարգում:  Մարզիկը նոր է վերադարձել մրցումներից, բայց հանգստանալ չի ուզում, նոր մրցաշարի  է  պատրաստվում. «Ապրումներս ու զգացողություններս նկարագրել հնարավոր չէ: Իմ հաջորդ նշաձողը Օլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, 96 կգ քաշում հանդես գամ, դա է գլխավորն ինձ համար»։

 Իսկ դրանից առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որն երեք օր է, ինչ սկսվել է:

«Պետք  չէ  հանգստանալ, պետք է մարզվել»,- համոզված է Հակոբը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]