Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոնսոնը Բրյուսելից ճկունություն Է պահանջել Brexit-ի շուրջ՝ սպառնալով ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի

Ջոնսոնը Բրյուսելից ճկունություն Է պահանջել Brexit-ի շուրջ՝ սպառնալով ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ Է արել Եվրամիությանը՝ պատրաստակամություն հանդես բերել Brexit-ի շուրջ գործարքի հասնելու հարցում, հայտարարելով, որ այլապես Մեծ Բրիտանիան պատրաստ Է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հոկտեմբերի 3-ին՝ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ իր նոր առաջարկության մանրամասները, որով նա հանես Է եկել նախօրյակին:

«Մենք հսկայական ճկունություն ենք ցուցաբերել, որպեսզի հասնենք համաձայնության: Եթե մեր եվրոպական հարեւանները որոշեն չդրսեւորել գործարքի հասնելու համապատասխան պատրաստակամություն, այդժամ մենք հարկադրված կլինենք հոկտեմբերի 31-ին Եվրամիությունը լքել առանց գործարքի, եւ մենք պատրաստ ենք դա անել»,-ասել Է Ջոնսոնը:

Ավելի վաղ Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն հայտարարել Է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորջ Ջոնսոնի նոր առաջարկությունները «զգալի առաջընթաց» են ապահովել բանակցություններում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու:

«Առաջընթաց արդեն կա, բայց, անկեղծ ասած, հարկավոր Է դեռ շատ աշխատել, որպեսզի կատարվեն «բեքստոպ» ռեժիմի (ռեժիմը կոչված Է Brexit-ից հետո ապահովելու սահմանի թափանցիկությունը Իռլանդիա կղզում) երեք խնդիրները՝ ապահովել սահմանի բացակայությունը, պահպանել ընդհանուր տնտեսական տարածությունը Իռլանդիայի ամբողջ տարածքում եւ պաշտպանել միասնական շուկան»,- ասել Է Բառնիեն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ:

Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել Է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը: Ջոնսոնի առաջարկությունները «բեքստոպ» ռեժիմի՝ ԵՄ-ի եւ վարչապետի պաշտոնում նրան նախորդած Թերեզա Մեյի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի բաղկացուցիչ մասի այլընտրանքն են եւ մինչ այժմ փորձաքար են ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում: Այն ենթադրում Է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության բաղկացուցիչ մասը կմնա անորոշ երկար ժամանակ, քանի դեռ Լոնդոնը եւ Բրյուսելը համաձայնության չեն գա Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ:

Հյուսիսային Իռլանդիան մաքսային միությունը կլքի անցումային շրջանի ավարտվելուց հետո, իսկ ամբողջ կղզու տարածքում կսահմանվի հատուկ մաքսային ռեժիմ, որը կտարածվի բոլոր կատեգորիաների ապրանքների վրա: Բրիտանական պլանը հնարավոր Է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում: Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ Է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]