Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արենին դարձել է զբոսաշրջային կենտրոն, տարեկան ունենում է 50 հազարից ավելի այցելու

Արենին դարձել է զբոսաշրջային կենտրոն, տարեկան ունենում է 50 հազարից ավելի 
այցելու

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիների ընթացքում Արենի համայնքը դարձել է զբոսաշրջային կենտրոն: Արենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, նշեց, որ իրենց մոտ զբոսաշրջիկների ակտիվ հոսք լինում է ամբողջ տարվա ընթացքում:  

«Գրեթե ամեն օր Արենիում կհանդիպեք զբոսաշրջիկների, ովքեր օգտվում են հյուրատների ծառայություններից, այցելում են տեղական գինետներ: Արենիում զարգացել է գինու մշակույթը, ինչում մեծ ներդրում ունի «Արենի փառատոնը»: Գինեգործներն ակտիվ են տարվա բոլոր օրերին»,-ասաց Գևորգ Սիմոնյանը:

Արենի համայնքի ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նկատվում է բնակիչների կենսամակարդակի բարձրացում: Համայնքում այսօր աշխատատեղերի պակաս չկա:

«Այսօր եթե ցանկանում ենք երկու աշխատող գտնել, ապա դա մեզ համար խնդիր է: Եթե ցանկանում եք Արենիում հող գնել, ապա կտեսնեք, որ գինը հասել է Երևանի գներին: Այսօր խնդիր է նաև մեզ մոտ տուն վարձելը, հավատացեք ազատ տուն չկա: Մարդիկ նույնիսկ արտերկիրց են վերադառնում մշտական բնակության նպատակով: Արենի գինու փառատոնը համայնքին տվեց ինքնաբացահայտում: Օգնեց գինին բացահայտել ՝ որպես զբոսաշրջային մեծ պրոդուկտ»,-ասաց նա:

Արենի համայնքը տարեկան 50 հազարից ավելի զբոսաշրջիկ է ընդունում: Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ ավելանում է նաև հյուրատների, ռեստորանների թիվը:

«Այսօր, երբ Արենիում տուն են կառուցում, անպայման մտածում են, ինչպես անեն, որ մի հարկը լինի հյուրատուն, ունենան նաև ռեստորան և այլն: Այսինքն՝ մարդիկ արձագանքում են զարգացումներին»,-ասաց Գևորգ Սիմոնյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]