Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» նկարահանվել Է հագուստի գովազդում

«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» նկարահանվել Է հագուստի 
գովազդում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել Է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, նկարահանվել Է լեհական Reserved հագուստի մակնիշի գովազդի համար: Լուսանկարներն ու տեսանյութը հրապարակված են բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում Ջենները ներկայացել Է թոփլես՝ սեւ կիսաթափանցիկ զուգագուլպաներով եւ սեւ կաշվից պատրաստված կիսաշրջազգեստով՝ կուրծքը ծածկելով ձեռքերով: Երկրորդ հոլովակում նա ցուցադրում Է նույն այդ կիսաշրջազգեստը եւ սեւ գույնի կրծկալ:

«Գտի՛ր քոնը: Ընտրի՛ր համապատասխան հագուստ: Կրկնի՛ր ամեն օր»,-տեսանյութին կից գրառում են արել օգտահաշվի պատասխանատուները:

Посмотреть эту публикацию в Instagram

Find out who you really are. Dress accordingly. Repeat everyday. #CiaoKendall #ReservedForMe #KendallForReserved

Публикация от reserved (@reserved)




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ