Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի հետախուզությունը կանխել Է մահափորձը ԻՀՊԶ-ի ստորաբաժանման ղեկավարի դեմ

Իրանի հետախուզությունը կանխել Է մահափորձը ԻՀՊԶ-ի ստորաբաժանման ղեկավարի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետախուզությունը հայտնել Է, որ կանխել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի զորամաս) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանի նկատմամբ նախաատրաստվող մահափորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է Tasnim գործակալությունը:

Ինչպես նշել Է ԻՀՊԶ-ի հետախուզության ղեկավար Հոսեյն Թայեբը, «մի խումբ ահաբեկիչներ» 350-500 կիլոգրամ պայթուցիկ նյութի օգնությամբ պլանավորել Էին պայթեցնել այն վայրը, որտեղ Աշուրա կրոնական սուգի ժամանակ, որն այս տարի տեղի Է ունեցել սեպտեմբերի սկզբին, պետք Է հայտնվեր բարձրաստիճան զինվորականը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]