Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Tesla ավտոմոբիլների մատակարարումները ռեկորդային ցուցանիշներ են արձանագրել

Tesla ավտոմոբիլների մատակարարումները ռեկորդային ցուցանիշներ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ամերիկյան Էլեկտրամոբիլների արտադրողը 2019 թվականի երրորդ եռամսյակում հասել Է իր մեքենաների արտադրության եւ մատակարարումների ռեկորդային բարձր նոր ցուցանիշների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Այսպես, ընկերության տվյալների համաձայն, մատակարարումները կազմել են 97 հազար ավտոմեքենա, ինչը 1,9 տոկոսով բարձր Է երկրորդ եռամսյակի ցուցանիշից, որը կազմել Է 95,2 հազար ավտոմեքենա: Ընդսմին Model 3-ի մատակարարումները կազմել են 79,6 հազար մեքենա, ինչը 2,6 տոկոսով բարձր Է երկրորդ եռամսյակի ցուցանիշից: Ընդամենն ընկերությունն արտադրել Է 96,155 հազար ավտոմեքենա, ինչը 10,5 տոկոսով ավելի Է, քան նախորդ եռամսյակում: Դա նույնպես նոր ռեկորդային բարձր ցուցանիշ Է Tesla-ի համար, նշվում Է մամուլի տեղեկագրում: Model 3 մոդելի ավտոմեքենաների արտադրությունը հասել Է 79,8 հազարի նշագծին կամ 10 տոկոսով ավելի Է նախորդ եռամսյակի համեմատությամբ:

«Բացի այդ, մենք պատվերների ռեկորդային ցուցանիշի ենք հասել երրորդ եռամսյակում եւ չորրորդ եռամսյակ ենք մտնում պատվերների մեր պորտֆելի ավելացմամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ