Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի ընտրանիների կազմերը հայտնի են  

Շախմատի ընտրանիների կազմերը հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի այս կազմով. Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մարտիրոսյան և Արման Փաշիկյան:

Կանանց ընտրանին պայքարի մեջ կմտնի այս թիմով. Էլինա Դանիելյան, Սիրանուշ Ղուկասյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Գևորգյան և Աննա Սարգսյան:

Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը կկայանա Բաթում քաղաքում հոկտեմբերի 24-ից  նոյեմբերի 2-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]