Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ին սպասվող իրադարձությունները

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարությունում գործադիրը կանցկացնի հերթական նիստը, օրակարգում երկու տասնյակից ավելի հարցեր են:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցը իրանագետների ուշադրության կենտրոնում է: Այսօր հրավիրված ասուլիսներում նրանք կանդրադառնան Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:

Արդեն 11-րդ անգամ անցկացվում է Արենի գինու փառատոն: Լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչներ կներկայացնեն ծրագրերը, սպասվող միջոցառումները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը կներկայացնի քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման նոր գործիքի միջոցով իրականացրած հետազոտության արդյունքները:

Գառնիի կիրճում հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝ գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի կտակի համաձայն կկատարվի աճյունափոշու մասնակի հուղարկավորություն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային երեկո: Ճանաչում վայելող դաշնակահար Հայու Ջանը (Չինաստան) համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ