1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գործադիրը քննարկում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցը

Գործադիրը քննարկում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան 
հատվածի ֆինանսավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական միության հետ քննարկում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված ունենք բանակցություններ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական միության հետ: Սիսիան-Քաջարան հատվածի ֆինանսավորման հարցն է քննարկվում, և շատ մոտ ապագայում նաև այդ հատվածի հետ կապված կունենանք որոշակի հստակություն»,- նշեց Ավինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]