Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Փաշինյանն արձանագրում է ՌԴ նախագահի հետ հանդիպումներից երկուստեք բավարարված լինելու փաստը

Փաշինյանն արձանագրում է ՌԴ նախագահի հետ հանդիպումներից երկուստեք 
բավարարված լինելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանում կայացած հանդիպումներից կողմերը երկուստեք բավարարված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

«ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը: Կարծում եմ, որ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք, մնում է, որ մեր պայմանավորվածությունները կառավարություններն ու քաղաքական թիմերը հետևողականորեն իրականություն դարձնեն»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այլ մասնակից պետությունների ղեկավարների հետ քննարկումներին ու հանդիպումներին՝ Փաշինյանը նշեց, որ ՀՀ բոլոր գործընկերների հետ հարաբերություններն այդ քննարկումների ու հանդիպումների արդյունքում նոր դրական լիցք կստանան:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ