Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթել է Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում  

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթել է Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստ Տիգրան Հարությունյանը ճանաչվել է հաղթող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկության 3 մրցաշարերին մասնակցում էր Հայաստանի 37 պատվիրակ: Գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ նաև կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով վաստակեց 6 միավոր և կանանց հաշվարկում գրավեց 1-ին հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկում Սարգսյանը կիսել էր 4-րդ հորիզոնականը: Մրցաշարում Սարգսյանը լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա և 70 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

B մրցաշարում Էդուարդ Սայադյանը և Արշակ Մելքոնյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սայադյանը, իսկ Մելքոնյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]