1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակունցն անհասկանալի է համարում Թովմասյանի հարցով նախագծի վերաբերյալ ԲՀԿ- ի դիրքորոշում չհայտնելը

Մակունցն անհասկանալի է համարում Թովմասյանի հարցով նախագծի վերաբերյալ ԲՀԿ-
ի դիրքորոշում չհայտնելը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհասկանալի է համարում այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը, ըստ էության, դիրքորոշում չհայտնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին, թե ըստ իր կարծիքի՝ կա՞ արդյոք մի բան, որը ԲՀԿ-ին կաշկանդում է  չմասնակցելու քվեարկությանը, խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել (դեմ են քվեարկել Թովմասյանի՝ այդ պաշտոնում նշանակման քվեարկությանը), և Մակունցն այդ պարագայում անհասկանալի համարեց դիրքորոշում չհայտնելը: Նա շեշտեց՝ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ-ն:

Նա համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն, թե ոչ: «Դա ոչ թե մենք առանձին պատգամավորներով ենք որոշում կամ հայտարարում, այլ օրենքն է սահմանում: ԱԺ-ն ընդամենը նախագիծ է ներկայացնում Սահմանադրական դատարանին, և այդ կառույցն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,-նշեց Մակունցը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայացվել են այն իրավական հիմքերը, որոնք իրենց գնահատմամբ, կարևոր ու ծանրակշիռ են, և իրենք չեն  պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել: Մակունցը նշեց՝ կարծում է, որ ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ խմբակցությունում քննարկումների արդյունքում որոշում են կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Նա նշել էր, որ ուսումնասիրել են ներկայացված փաստաթղթերը, դրույթներն ու տեսել , որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, թույլ հիմնավորումներ: Բացի այդ Ծառուկյանը նկատել էր, որ վերջիվերջո Թովմասյանի լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու հարցը որոշում է ոչ թե Ազգային ժողովը, այլ Սահմանադրական դատարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]