Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր

 Երևանում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվեց հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը ստորագրեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանն ու Սինգապուրը նիստի արդյունքներով կունենան ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցեցին նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա գտնվեց՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]