Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում դատարանը Ռոհանիի եղբորը հինգ տարվա բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի համար. Fars

Իրանում դատարանը Ռոհանիի եղբորը հինգ տարվա բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի համար. Fars

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման Է դատապարտել կոռուպցիայի համար: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հասան Ֆերեյդունը գանգատարկման քննության արդյունքում դատապարտվում Է հինգ տարվա բանտարկության»,- նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:

Ֆերեյդունին ձերբակալել Էին 2017 թվականին: Հետաքննությունը չի բացահայտում առաջադրված մեղադրանքների բոլոր մանրամասնները՝ սահմանափակվելով մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաների նրա մասնակցության վերաբերյալ տեղեկատվությամբ: Ձերբակալության պահին Ֆերեյդունը Իրանի նախագահի խորհրդականն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]