Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուրջանաձեն լուրջ չի վերաբերվում Վրաստան վերադառնալու Սահակաշվիլիի հայտարարությանը

Բուրջանաձեն լուրջ չի վերաբերվում Վրաստան վերադառնալու Սահակաշվիլիի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել Է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Սահակաշվիլին «Մթավարի արխի» («Գլխավոր ալիք») հեռուստաընկերության եթերում հայտարարել Էր, որ առաջիկա ամիսներին պատրաստվում Է վերադառնալ հայրենիք՝ «վերականգնելու նրա պետականությունը»: «Դա արդեն ծիծաղելի Է դառնում: Ամեն անգամ, երբ նա (Միխեիլ Սահակաշվիլին) հարմար Է գտնում, հայտարարություն Է անում, որ այսօր-վաղը վերադառնալու Է Վրաստան, որ «վերականգնելու Է արդարությունը», թեեւ նա չԷ, որ պետք Է խոսի արդարության մասին, եւ նման բաներ: Ուստի ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը: Իսկ այն, որ նա հարկավար չԷ Վրաստանին, ինձ համար միանգամայն պարզ Է: Տակավին 2012 թվականին Վրաստանի բնակչությունը պարզորոշ «ոչ» ասաց Սահակաշվիլիին»,-ասել Է Բուրջանաձեն «Ռադիո Sputnik»-ի եթերում:

Նրա խոսքով՝ այն, որ այժմ մարդիկ Վրաստանում հիացած չեն «Վրացական երազանք» կուսակցության եւ նրա հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլիի» կառավարումից, բնավ չի նշանակում, որ Սահակաշվիլիի պետք Է երկիր վերադառնա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]