Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոնսոնը Եվրամիությանն առաջարկություններ կներկայացնի Brexit-ի վերաբերյալ. Times

Ջոնսոնը Եվրամիությանն առաջարկություններ կներկայացնի Brexit-ի վերաբերյալ. Times

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր Է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել Է Times թերթը, որի տեղեկությունների համաձայն Ջոնսոնը, ի թիվս այլ բաների, Եվրամիությանը կդիմի Brexit-ի հետագա հետաձգում թույլ չտալու խնդրանքով:

Ինչպես գրում Է հրատարակությունը, հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալը, ինչպես որ Ջոնսոնը խոստացել Է բրիտանացիներին, կլինի այն պայմաններից մեկը, որոնք վարչապետը կներկայացնի եվրոպական կառավարությունների ղեկավարներին:

«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»,- սեպտեմբերի 30-ին, ելույթ ունենալով Մանչեսթերում, հայտարարել Է Ջոնսոնը՝, որը, The Daily Telegraph-ի տվյալներով, արդեն հոկտեմբերի 1-ին պատրաստվում Է հեռախոսով իր առաջարկությունները շարադրել Եվրոպայի ղեկավարներին:

Մինչդեռ, ինչպես նախօրյակին հայտնել Է թերթը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]