Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին սպասվող իրադարձությունները

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում կանցկացվի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Մասնակցում են ութ երկրների ղեկավարներ:

Ազգային Ժողովում կմեկնարկի հերթական քառօրյա նիստը:

Արարատի մարզպետարանում կներկայացվի գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը:

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեության արդյունքները,  հրավիրված ասուլիսում, կներկայացնեն Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ֆրանսիայի «Սաթէ-Աթղը» թատերական միությունը Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համատեղ ներկայացնում է ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք։ Հայ հանդիսատեսին կներկայացվի Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն բեմադրությունը:

Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա նախադեպը չունեցող թատերական ներկայացում՝ «Մոռացված հեքիաթ»։ Թատերական ներկայացման դերասանական կազմում Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեց շահառուներն են:

Այսօր մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը: Այն կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի: Այս տարվա խորագիրն է «Իմաստը ներկայում է»:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]