1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում բացվել է եզդիական ամենամեծ տաճարը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում բացվել է եզդիական 
ամենամեծ տաճարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հազարավոր եզդիներ աշխարհի տարբեր երկրներից ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում այս կիրակի Տաուսե Մալակի տաճարի օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը։ Այն աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն է: «ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշել է, որ սրբավայրի բացման առիթով ժամանել են նաեւ եզդիական համայնքի քաղաքական եւ զինվորական ուժերի ղեկավարները, որոնց մասնակցությամբ տեղի է ունեցել փակ հանդիպում-քննարկում իրենց հետագա անելիքների վերաբերյալ։

Պատգամավորը այս ամռանը երկու անգամ այցելել է Իրաք։ Երկու այցելությունների ժամանակ ձեռքբերված ամենամեծ եւ կարեւոր հաջողությունը նա համարում է այն, որ 5 տարվա անհամաձայնությունից հետո Իրաքում գործող 4 եզդիական քաղաքական ուժերին հաջողվել է համագործակցության եզրեր գտնել։ Դրա արդյունքում որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել մեկ ընդհանուր դաշինքով, մյուս կետերը վերաբերում են կառավարման համակարգում կոնսենսուս ունենալուն եւ ամենակարեւորը՝ եզդիների մեկ միասնական բանակ ստեղծելուն։ «Մինչ այսօր քաղաքական ուժերը չէին կարողանում համախմբվել, իսկ համախմբման արդյունքում հնարավորություն կունենանք բարելավելու եզդիական համայնքի վիճակը։ Դրանով պայմանավորված կլինի Սինջարի՝ Իրաքի եզդիների ապագան»,- ընդգծել է պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]