Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը դասախոսություն է կարդացել Ստրասբուրգի համալսարանի ուսանողների համար

Արցախի ՄԻՊ-ը դասախոսություն է կարդացել Ստրասբուրգի համալսարանի 
ուսանողների համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգ իր այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդացել ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ շեշտադրելով, որ այն ծագել է հայության արցախյան հատվածի հիմնարար իրավունքների տևական ու կոպիտ ոտնահարման հետևանքով, որոնց վերջնական նպատակը հայրենազրկումն էր. «Ահա այդ պատճառով ավելի քան 30 տարի առաջ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց ընդդեմ ադրբեջանական բռնակցման և հանուն իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Դա առաջադեմ շարժում էր՝ հենվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, սակայն ստիպված էինք ծանր պատերազմում պաշտպանել սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը: Այժմ Արցախն ընթանում է պետականաշինության և զարգացման ճանապարհով՝ զուգահեռաբար դիմագրավելով ադրբեջանական սպառնալիքները»:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակը, մեխանիզմներն ու մարտահրավերները: Նա շեշտել է, որ Արցախը պատրաստակամ է հնարավորինս կիրառել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները՝ իրեն համարելով միջազգային հանրության անբաժանելի մասը:

Պաշտպանը հրավիրել է համալսարանականներին այցելել Արցախ և հետազոտություններ իրականացնել տարածաշրջանի վերաբերյալ: Նա վերջում պատասխանել է ուսանողների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]