1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ

Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է II Tempo-ն: Ըստ պարբերականի՝ հայ կիսապաշտպանի վնասվածքը, որը ստացել էր սեպտեմբերի 29-ին «Լեչե»-ի դեմ խաղում, խորը չէ: Մխիթարյանը կարող է նույնիսկ մասնակցել հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի հերթական խաղին:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին: Առաջին կեսում երկու թիմերը  հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր: Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]