Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրեմմիի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և Մանսուրյանի երկերը

Գրեմմիի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը կհնչեցնի Կոմիտասի և 
Մանսուրյանի երկերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալտահար Քիմ Քաշքաշյանը  «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա Երևանում` կատարելով Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյին ալտահարի հետ հանդես կգան հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և ականավոր կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը` այս անգամ նվագակցող-դաշնակահարի դերում:

Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի համար» կատարմամբ արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին: Որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Քլիվլենդի նվագախմբերի հետ։ Բեմում նրան ընկերակցել են Էշենբախը, Մետան, Վելզեչ-Մյոստը, Կոչիշը, Դենիս Ռասել Դևիսը, Բլումստեդը, Հոլիգերը: Քաշքաշյանը մենահամերգներ է ունեցել Վիեննայի, Հռոմի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Տոկիոյի, Աթենքի, Լոնդոնի, Նյու Յորքի, Բոսթոնի, Չիկագոյի, Սան Ֆրանցիսկոյի և Ֆիլադելֆիայի համբավավոր դահլիճներում: Նա նաև մշտական մասնակիցն է Վերբյեի, Զալցբուրգի, Լոքենհաուսի, Մարլբորոյի և Չիկագոյի երաժշտական փառատոնների:

2001 թվականին նա արժանացել է Կաննի դասական մրցանակին, 1999 թվականին՝ Էդիսոնյան պարգևին, ինչպես նաև երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար ստացել է Փիբոդի և Շվեյցարիայի «Ոսկե աղեղ» մրցանակները: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում և Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում: Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում, և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն և ջութակ: Քաշքաշյանը հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտություն՝ սննդի համար» նախաձեռնության, որի շրջանակում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելի քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]