Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Արթուր Ալեքսանյանը մարզումները կսկսի մեկ ամսից

Արթուր Ալեքսանյանը մարզումները կսկսի մեկ ամսից

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի վիրահատվի, բայց  բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսում հանգիստ մնալ, հետո նոր շարունակել մարզումները: 

«Արմենպրես»-ին  այս մասին տեղեկացրեց Արթուրի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

«Մրցաշրջանից վերադառնալուց հետո բուժզննումը ցույց է տվել, որ  Արթուրի 7-րդ և 8-րդ կողերի միացման կռճիկային հատվածները վնասվել են: Վիրահատական միջամտություն չի կատարվի, բայց պետք է 1 ամիս ու 10-օրյա հանգիստ վիճակ, որից հետո պարապմունքները կվերսկսվեն»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը:
Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:

Նա կողոսկրի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին։

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ