Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության տարին առանձնացել է մի շարք հաջողություններով. քաղաքագետ

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության տարին առանձնացել է մի շարք 
հաջողություններով. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման գործում Հայաստանը մեծ ներդրում է ունեցել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը նշեց, որ դեռ ընթացիկ տարվա հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ԵԱՏՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրի հարցերը ևս օրակարգում են եղել:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստն անցկացնելը կարևոր իրադարձություն է: Մասնակցում են 8 երկրների ղեկավարներ։ Արդեն Հայաստանում է Սինգապուրի վարչապետը, նախատեսված է Իրանի, Մոլդովայի նախագահների այցը: Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում գրանցվել են մի շարք հաջողություններ: Նախ՝ դեռևս 2018 թվականին Իրանի հետ ստորագրվել է Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր: Այն վավերացվել է ինչպես Իրանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից: Նախատեսվում է, որ այն այս տարվա հոկտեմբերի 27-ին կմտնի ուժի մեջ և կսկսի գործել:

«Հատկանշական է, որ Իրանի հետ բանակցություններում մեծ ներդրում է ունեցել Հայաստանը և հաջողությամբ ավարտին է հասցրել բանակցությունները: Իրանի հետ համաձայնագիրը կարևոր է նրանով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային կապ ունի Իրանի հետ»,-ասաց նա:

 Վարդուհի Հարությունյանը նշեց, որ նախագահության ընթացքում Հայաստանը հիմնականում մեծ ուշադրություն է դարձրել կարևոր գերակայությունների իրականացմանը: Բարձրացված հարցերը վերաբերում են ԵԱՏՄ-ի օրակարգային խնդիրների իրականացմանը և առկա խնդիրների լուծմանը: Մասնավորապես, ապրանքների, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումը, թվային օրակարգի կյանքի կոչումը, նավթամթերքի, գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և այլն:

 Հայաստանի նախագահության տարին կարևորվում է նաև նրանով, որ այն ԵԱՏՄ-ի համար հոբելյանական է: Այս տարի լրանում է  ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի հինգ տարին, եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25 տարին: Այդ առթիվ տարվա ընթացքում բազմաթիվ հոբելյանական միջոցառումներ են իրականացվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]