Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանակում կստեղծվի նոր հատուկ միավոր. զինծառայողները կստանան հիմնարար և գործնական գիտելիքներ  

Բանակում կստեղծվի նոր հատուկ միավոր. զինծառայողները կստանան հիմնարար և 
գործնական գիտելիքներ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և «Հայ Տեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Պետրոսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սույն հուշագրով ազդարարվեց «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում  ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության  արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

«Մենք կտրամադրենք տարածքը, մնացածն էլ կանեն մեր գործընկերները՝ կլինեն համապատասխան դասախոսներ, մենթորներ»,- նշեց Տոնոյանը:

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ: Դրանց շնորհիվ  զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հուշագրի ստորագրմամբ սկիզբ դրվեց պատմական ու կարևոր նախաձեռնության:

«ՊՆ-ում ստեղծվում է «1991 ստորաբաժանում», որը ոլորտային է լինելու: Ժամկետային այն զինծառայողները, ովքեր հատուկ կարգով անցնելու են զինծառայության ՊՆ-ի կիբերանվտանգության ստորաբաժանումներում՝ շնորհիվ սկսված այս ծրագրի, հնարավորություն կունենան ձեռք բերել մեր գերատեսչության համար շատ կարևոր դեր ունեցող գիտելիքներ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ զինծառայողները նաև ՀՀ-ի անվտանգության համար կիբեռանվտանգության ոլորտում կկարողանան իրականացնել նաև գիտահետազոտական ուսումնասիրություններ և այլ գործառույթներ: 

 FAST հիմնադրամի հետազոտական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը:

«FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական մոտ 6 ամիս տևողությամբ դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: Դասընթացներ կազմակերպվելու են նաև «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անձանց համար՝ մոտ 4-6 ամիս տևողությամբ»,- նշեց Սարգսյանը և ավելացրեց, որ FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:

 «Հայ Տեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Պետրոսյանն ընդգծեց, որ հուշագրով սկիզբ է դրվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը՝ պաշտպանական բնագավառում:

«Այս ծրագրում կա սոցիալական բաղադրիչ, որով ժամկետային ծառայությանը նոր մոտեցում է ձևավորվելու և նոր որակ է հաղորդվելու: Տարկետման իրավունք չունեցող նորակոչիկները զորակոչվելու են բանակ, և զորացրվելու դեպքում ունենալու ենք նոր մասնագիտական հմտություններով երիտասարդներ, ովքեր համալրելու են այս ոլորտը»,- նշեց Պետրոսյանը:

Ծրագրի  ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարվա ընթացքում  կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների  առևտրայնացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]