Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի 
օծման և բացման առիթով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով: Ինչպես «Արմենխրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ եղբայրական եզդի ժողովրդին Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով:

Հայաստանը դարեր ի վեր հայրենիք և տուն է բազմահազար եզդիների համար, որը մենք միասին պաշտպանել, կառուցել եւ զարգացնում ենք: Տաուսե Մալակի տաճարի վեր խոյացմամբ հայոց հողն այսօր դարձավ նաև մեր եզդի քույրերի և եղբայրների հոգևոր կյանքի կենտրոն:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից, լիարժեք հնարավորություն ունենան պահպանելու իրենց լեզուն, սովորույթներն ու ծեսերը, հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Մաղթում եմ, որ նորաօծ այս սրբատեղին խաղաղության և բարեկեցության աղոթքներով լցնի եզդի մեր հայրենակիցների օջախները և հարստացնի նրանց հոգևոր ու մշակութային կյանքը»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]