Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից սռավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

Ըստ աղբյուրի՝ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]