Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ին սպասվող իրադարձությունները

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Երևանի Թումո կենտրոնում  կմեկնարկի «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Կմասնակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետերը: 

ԵԱՏՄ-ի թեման կշարունակեն փորձագետները: Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ հրավիրված ասուլիսում մասնագետները կանդրադառնան ԵԱՏՄ –Հայաստան տնտեսական ցուցանիշներին, Իրանի հետ համագործակցության հեռանկարներին:

Տարեցների խնամքի նոր ռազմավարության մասին լրագրողների հետ հանդիպմանը կխոսի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:

2019 թվականին Հայաստանի դեմ կիբերhարձակումների խնդիրները՝ մասնագետների քննարկման առանցքում: Հրավիրված ասուլիսում փորձագետները կներկայացնեն ոլորտի խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հոկտեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. առաջնությունը, որի հետ կապված մանրամասները  կներկայացվեն այսօր հրավիրված ասուլիսում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]