Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանում սկսել են ավելի հաճախ մահանալ, քան ծնվել. վիճակագրություն

Վրաստանում սկսել են ավելի հաճախ մահանալ, քան ծնվել. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Վրաստանում ավելի շատ մարդ մահացել Է, քան ծնվել. ընթացիկ տարվա վեց ամսվա ընթացքում ծնվել Է շուրջ 23 հազար փոքրիկ, իսկ 24,5 հազարից ավելի մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ajara TV-ն: Ամենից շատ մանկիկներ են ծնվել Թբիլիսիում՝ ավելի քան 7,5 հազար:

Վրաստանի մայրաքաղաքն առաջին տեղում Է նաեւ մահացության վիճակագրությամբ. կես տարում այստեղ 6,4 հազարից ավելի մարդ Է մահացել: Ծնված եւ մահացած քաղաքացիների թվաքանակով Թբիլիսիին հաջորդում Է Իմերեթի տարածաշրջանը: Այս երկրամասում վեց ամսվա ընթացքում ծնվել Է 2,8 հազարից ավելի մարդ, իսկ մահացել են ավելի քան 4,3 հազարը: Ինչ վերաբերում Է աջարական տարածաշրջանին, ապա այստեղ համապատասխան ժամանակաշրջանում ծնվել Է ավելի քան 2,6 հազար փոքրիկ, մահացել՝ 1,7 հազարից ավելի մարդ: Բնակչության բնական աճի դրական ցուցանիշ դիտվում Է Աջարիայում եւ Թբիլիսիում: Մահացածների թվաքանակը ծնվածների թվաքանակին գերազանցում Է Գուրիայի, Կախեթի, Մցխեթ-Մթիանեթի, Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո-Սվանեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի եւ Շիդա Քարթլիի տարածաշրջաններում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]