1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մխիթարյանը շնորհավորել է Տոտիին

Մխիթարյանը շնորհավորել է Տոտիին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանչեսկո Տոտիին ծննդյան օրվա առթիվ:

«Շնորհավոր տարեդարձդ, լեգենդ։ Լավագույն մաղթանքներս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:

 Ֆրանչեսկո Տոտին «Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպանն էր, թիմի ավագ: Իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել «Ռոմա»-ի գույներին: Նա Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]