Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեյցարիայում ստեղծել են փափուկ կուտակիչ, որը կարելի Է ճկել, ձգել եւ ոլորել

Շվեյցարիայում ստեղծել են փափուկ կուտակիչ, որը կարելի Է ճկել, ձգել եւ ոլորել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի գիտնականներն ստեղծել են փափուկ կուտակչային մարտկոց, որը կարելի Է ճկել, ձգել եւ ոլորել: Այն նախատեսված Է ճկուն Էլեկտրոնային սարքերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ցյուրիխի Դաշնային տեխնիկական համասարանի մամուլի ծառայությունը:

Գյուտի նկարագրությունը հրապարակել Է Advanced Materials գիտական հանդեսը: Էլեկտրոնային սարքերի արդի արտադրողներն ակտիվորեն մշակում են գաջեթներ, որոնք կարելի Է ծալել եւ նույնիկ գլանաձեւ ոլորել: Բացի դրանից, «խելացի» հագուստի մեջ օգտագործվում են միկրոսարքեր, որոնք հետեւում են մարդու առողջական վիճակին: Այդ բոլոր սարքերին աշխատելու համար անհրաժեշտ Է Էներգիայի աղբյուր: Սովորաբար դա լիթիումա-իոնային կուտակիչն Է: Բայց այդ տեսակի մարտկոցը հաճախ կոշտ եւ ծանր Է լինում եւ վատ Է համապատասխանում ճկուն Էլեկտրոնային հարմարանքներին եւ տեքստիլ հագուստին: ETH Zurich-ի նյութագիտության պրոֆեսոր Մարկուս Նիդերբերգերը եւ նրա ղեկավարած գիտնականների խումբը գտել են այդ խնդրի լուծումը: Նրանց ստեղծած ճկուն կուտակչի նախատիպի հաստությունը զուգադրելի Է ֆոտոժապավենի հաստության հետ: Այն կարելի ճկել, ձգել եւ ոլորել՝ չդադարեցնելով ԷլեկտրաԷներգիայի մատուցումը: Մարտկոցը բաղկացած Է մի քանի շերտից՝ բուտերբրոդի ձեւով, իսկ դրա կարեւորագույն բաղադրիչն Էլեկտրոլիտն Է: Ճկուն կուտակչի կիրառման ոլորտների թվում գիտնականները նշում են, բացի հագուստից, ճկվող Էկրաններով համակարգիչներն ու պլանշետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]