Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի 160 քաղաքներում դպրոցականների «կլիմայական» դասադուլներ են անցկացվում

Իտալիայի 160 քաղաքներում դպրոցականների «կլիմայական» դասադուլներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի դպրոցականները երթեր ու հանրահավաքներ են անցկացնում հաջակցություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության. ակցիաներ ու դասադուլներ են տեղի ունենում երկրի 160 քաղաքում: Այդ մասին հայտնել են դրանց կազմակերպիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոշորագույն միջոցառումներն անցկացվում են Հռոմում, Միլանում եւ Թուրինում: Այսպես, Իտալիայի մայրաքաղաքում դպրոցականները եւ ուսանողները հավաքվել են «Տերմինի» կենտրոնական կայարանից ոչ հեռու գտնվող Հանրապետության հրապարակում:

Կազմակերպիչների խոսքով՝ Էկոլոգիական բողոքի են դուրս եկել շուրջ 200 հազար դպրոցականներ եւ ուսանողներ: Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ակցիայի մասնակիցները տանում են պլակատներ եւ ցուցապաստառներ՝ պահանջելով բնապահպանական քաղաքականության շտապ փոփոխություններ:

Անգլերեն եւ իտալերեն լեզուներով մակագրությունները հայտարարում են՝ «Դուք փչացրել եք մեր կլիման», «Ապագայի իրավունք», «Ինչու Է կլիման փոխվում, իսկ մենք՝ ոչ»: Ընդամենն ակցիաներին ամբողջ Իտալիայում մասնակցում Է 1 միլիոնից ավելի մարդ, ասում են կազմակերպիչները: Իտալիայում համանման բողոքներ են անցկացվել մարտի 15-ին եւ մայիսի 24-ին: Ավելի վաղ Իտալիայի կրթության նոր նախարար Լորենցո Ֆիորամոնտին աշակերտներին թույլ Է տվել բաց թողնել պարապմունքները նմանօրինակ «կլիմայական բողոքներին»մասնակցելու համար: Նրա խոսքով՝ երեխաների համար դա «ամենակարեւոր դասն Է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am