Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օնիկ Գասպարյանն Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

Օնիկ Գասպարյանն Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն 
ընդգրկված զորամաս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 27-ին այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:

Նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]