Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 27-ն ամենածանր եւ հիվանդագին օրն Է արդի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար. Գախարիա

Սեպտեմբերի 27-ն ամենածանր եւ հիվանդագին օրն Է արդի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղությունն այն բանն Է, ինչը չափազանց կարեւոր Է ինչպես վրացիների, այնպես Էլ աբխազների համար»,- հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Սուխումի անկման օրվա առթիվ այն բանից հետո, երբ ծաղկեպսակներ Է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա ամենածանր եւ ամենահիվանդագին օրն Է արդի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Արդի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ սերնդից, դա այն օրն Է, երբ 26 տարի առաջ սեպտեմբերի 27-ին կորցրեցինք Սուխումը: Անշուշտ, այդ ժամանակվանից ի վեր մենք շատ բան սովորեցինք, մեծացանք, թե՛ մենք եւ թե՛ աբխազները: Շատ բան Է մեզ միավորում, այն ըմբռնումը եւ զգացումը, որ պատերազմը մեր մեծագույն ողբերգությունն Էր: Դա այն հիմքն Է, որի վրա ապագայում մենք պետք Է միասնական պետություն կառուցենք: Դա եւս մեկ հիմք Է, որի վրա մենք կարող ենք ասել, որ խաղաղությունն այն բանն Է, ինչը չափազանց կարեւոր Է ինչպես վրացիների, այնպես Էլ աբխազների համար: Ուստի մեզ համար կարեւոր Է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի՝ պատերազմը ելք չԷ»,- ասել Է Գիորգի Գախարիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]