Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ 18 հազար

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ 18 հազար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում Է 2020 ֆինանսական տարում (սկսվում Է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգներն սպասում Է 2020 ֆինանսական տարում ստանալ փախստականի եւ ապաստան խնդրողի կարգավիճակի տրամադրման ավելի քան 368 հազար նոր դիմում: Այդ թվից մենք առաջարկում ենք տարաբնակեցնել 18 հազար ապագա փախստականների՝ ընդունման նոր սահմանաքանակին համապատասխան»,- նշված Է փաստաթղթում: 2019 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել Է 30 հազար:

Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին ստորագրել Է կատարողական հրամանագիր, որի համաձայն երկրի տարածքում փախստականների տարաբնակեցումը պետք Է կատարվի առավելապես տեղական իշխանությունների եւ նահանգների իշխանությունների համաձայնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 10.00





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ