Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է Շիրակի երկու դպրոցում կոռուպցիայի բացահայտման մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է Շիրակի երկու դպրոցում կոռուպցիայի 
բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։

«Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին չհաճախած աշակերտին ավարտական ատեստատ տալու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող՝ «Ցայգ» հեռուստաընկերության ինտերնետային կայքում սեպտեմբերի 12-ին հրապարակված համապատասխան տեսանյութի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Դրա ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի 2017թ. սեպտեմբերի 6-ի հրամանով մեկ երեխա ընդունվել է դպրոցի 12-րդ դասարան, ով տնօրենի 2018թ. հունիսի 28-ի հրամանով ավարտել և դուրս գրվել սովորողների ցուցակներից: Մինչդեռ, պարզվել է, որ վերջինս ողջ ուսումնական տարվա ընթացքում դասերի չի հաճախել և դասապրոցեսի չի մասնակցել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նշված դպրոցի տնօրենը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող իր կնոջ հետ միասին 2017-2018թթ. ընթացքում վաճառել է Համաշխարհային բանկի միջոցներով դպրոցին հատկացված սննդամթերքից, ինչով էական վնաս է պատճառվել շահառու աշակերտների և նշված կազմակերպության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների անցմանն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի   308-րդ հոդվածի 1-ին մասի, 309-րդ հոդվածի 1-ին մասի, 38-309-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Բացի այդ, «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կառուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 29.06.2019թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ սեպտեմբերի 26-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նույն դպրոցի նախկին տնօրեն Ն. Մ.-ին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, երկու անձի օժանդակությամբ, 2014-2018թթ. ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է դպրոցին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն ՀՀ դրամ գումարի վատնում:

Մասնավորապես՝ դպրոցի նախկին տնօրենի հրամաններով նշված անձանցից մեկը 2014թ. և 2016 թվականներին, մինչև 2018թ. դպրոցում գրանցված է եղել որպես հավաքարար, ապա՝ դռնապահ, իսկ մյուսը՝ 2016-2018թթ.՝ որպես հնոցապան: Չնայած այն հանգամանքին, որ  երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել, տնօրենը կնքել և ստորագրել է 2014-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով այդ անձանց աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ: Արդյունքում նրանց անունով հաշվարկվել ու որպես աշխատավարձ նրանց է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն դրամ:

Նույն օրը դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նշված անձանցից մեկին:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]