Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալացի նկարիչը դաշտում ստեղծել Է Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը

Իտալացի նկարիչը դաշտում ստեղծել Է Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Դարիո Գամբարինն Իտալիայում տրակտորի միջոցով ստեղծել Է շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի վիթխարի դիմանկարը դաշտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ պերֆոմանսը շարունակվեց 9 – 10 ժամ՝ առանց ընդմիջման: Երբ ես նման դիմանկարներ եմ կատարում գետնին, կանգ առնել չի կարելի, որովհետեւ արեւից ամբողջը խունանում Է»,- պարզաբանել Է Գամբարինը: Աշխատանքը գնահատել կարելի Է թռչնի թռիչքի բարձրությունից: Նկարիչը պարզաբանել Է, որ դիմանկարը կատարել Է կլիմային նվիրված գագաթնաժողվի առթիվ, որը կայացել Է ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի բացման նախօրյակին, որտեղ ելույթ Է ունեցել Գրետան:

Գամբարինը, որն արդեն իր նկարների անհատական ցուցահանդեսներ Է ունեցել, լանդշաֆտային արվեստի (լենդ-արտի) ստեղծագործությունների ստեղծմանը ձեռնամուխ Է եղել ավելի քան 10 տարի առաջ: Նա ինքն իր ստեղծագործությունները համարում Է «բնապահպանական» եւ «վաղանցիկ», քանի որ դրանք հարատեւ չեն, եւ, հետեւելով բնական ցիկլին, 7 – 10 օր հետո անհետանում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]