Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քիթ Հարինգթոնը մինչ այժմ չի դիտել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը

Քիթ Հարինգթոնը մինչ այժմ չի դիտել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Քիթ Հարինգթոնը, որը Ջոն Սնոուի դերակատարն Է «Գահերի խաղում», խոստովանել Է, որ մինչ այժմ չի դիտել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը: Նրա խոսքը մեջբերել Է The Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարինգթոնն ընդգծել Է, որ դա գիտակցված որոշում Է՝ «Գահերի խաղի» երկրպագուների կողմից եզրափակիչ մասի քննադատության պատճառով: «Ես գիտեմ, թե ինչի միջով ենք մենք անցել, որպեսզի այն նկարահանենք, եւ դա ծանր Էր, եւ բոլորը դրա մեջ սեր եւ ուժ են ներդրել: Մենք գիտեինք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում: Եվ մենք գիտեինք, որ դա ճիշտ Է մեր հերոսների համար, որովհետեւ նրանց հետ տասնամյակ ենք ապրել»,-նշել Է դերասանը:

Մայիսին երկրպագուները պահանջել Էին վերանկարահանել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, որը նրանք չհաջողված են համարել: Ի պատասխան, նախագծին մասնակցած դերասաններ Սոֆի Թյոռները եւ Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, ասել են, որ հանդիսատեսները սեփական կարծիքն ունենալու իրավունք ունեն, սակայն նրանց հանրագիրը, որով խնդրում են վերափոխել վերջին Էպիզոդները, անհարգալից վերաբերմունք Է շոուն ստեղծողների նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]