ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
11:50, 25 Սեպտեմբեր 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ:
Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում