Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոնսոնը վաղաժամկետ լքել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ վերադարձել Է Լոնդոն

Ջոնսոնը վաղաժամկետ լքել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ վերադարձել Է Լոնդոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված Է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում Էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, եւ վերադարձել Է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում ընդունեց խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել Է Sky News-ը:

Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել Է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չԷ, թե նա թագուհուց ներողություն խնդրել Է արդյոք ստեղծված իրադրության կապակցությամբ: Ջոնսոնը բրիտանական խորհրդարանի աշխատանքը կասեցրել Է սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում:

Այդպիսով, խորհրդարանի անդամները հարկադրական արձակուրդից վերադառնալուց հետո ընդամենը երկու շաբաթից փոքր-ինչ ավելի կունենային Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումների ընդունման համար, քանի որ Brexit-ը պլանավորված Է հոկտեմբերի 31-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]