Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթակիրն է

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթակիրն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթակիրը երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին թիմերը սուր գրոհներով աչքի չէին ընկնում: Հանդիպման 23-րդ րոպեի «Ալաշկերտ»-ից հեռահար հարվածով աչքի ընկավ Գուստավո Մարմենտինիին:

Ընդամենը 3 րոպե անց «Արարատ-Արմենիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը` աչքի ընկավ Արմեն Նահապետյանը: Թիմերը ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկին ակումբների խաղում ակտիվություն չէ գրանցվում, սակայն 65-րդ րոպեին հակագրոհն արդյունավետ օգտագործեց «Ալաշկերտ»-ը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միհրան Մանասյանը: «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց ավելացված վերջին րոպեին վերականգնել հաշվի հավասարությունը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ (2:2):Լրացուցիչ առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց` փոխարենը, «Արարատ-Արմենիա»-ն կարողացավ օգտագործել գրոհը և առաջ անցավ հաշվի մեջ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Լիման`3:2: Սուպերգավաթակիրը պատմության մեջ առաջին անգամ կստանա դրամական պարգևատրություն` 2 միլիոն դրամ: Հայաստանի Սուպերգավաթին ամենաշատը տիրացել է «Փյունիկ»-ը` 8 անգամ: «Արարատ-Արմենիա»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]