Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Xiaomi-ն ներկայացրել Է Mi 9 Pro 5G սմարթֆոնը՝ 69-րոպեանոց լիցքավորմամբ

Xiaomi-ն ներկայացրել Է Mi 9 Pro 5G սմարթֆոնը՝ 69-րոպեանոց լիցքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi ընկերությունը ներկայացրել Է Mi 9 Pro 5G մոդելի նոր ֆլագմանական սմարթֆոնը՝ արագ անլար լիցքավորման տեխնոլոգիայով, որը թույլ Է տալիս սարքի մարտկոցը լրիվ լիցքավորել 69 րոպեի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:

Ի տարբերություն նախորդ մոդելի, նորույթը պահպանում Է հինգերորդ սերնդի (5G) ցանցերի ստանդարտը: Սմարթֆոնը հանդերձված Է Snapdragon 855+ չիփսեթով եւ 6,4 դյույմ անկյունագծով OLED-դիսփլեյով: Mi 9 Pro 5G-ի արժեքը կազմում Է 520-ից մինչեւ 605 դոլար՝ կախված համալրումից:

Այդ սմարթֆոնների առաջին խմբաքանակի վաճառքը կսկսվի Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ