Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Վաշիե-Լագրավի հետ. աշխարհի գավաթ  

Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Վաշիե-Լագրավի հետ. աշխարհի գավաթ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում Արոնյանը կրկին կիսեց միավորը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]