Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊԲ-ում մեկնարկած զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքների համալրում

ՊԲ-ում մեկնարկած  զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում 
պատերազմական հաստիքների համալրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:

Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]