Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն պարզաբանում է, թե ինչու Գյուլբուդաղյանցը և Մխիթարյանը չեն մասնակցել ՖԻՖԱ-ի քվեարկությանը  

ՀՖՖ-ն պարզաբանում է, թե ինչու Գյուլբուդաղյանցը և Մխիթարյանը չեն մասնակցել 
ՖԻՖԱ-ի քվեարկությանը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե ինչու Արմեն Գյուլբուդաղյանցը և Հենրիխ Մխիթարյանը չեն քվեարկել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ, երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ):

2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ։ Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը, և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները:

Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը»:

Իտալական հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց Մեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]