Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Կանանց ֆուտբոլի ընտրանու մարզչի անունը պարզ կլինի մինչև նոյեմբերի վերջը  

Կանանց ֆուտբոլի ընտրանու մարզչի անունը պարզ կլինի մինչև նոյեմբերի վերջը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա նոյեմբերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը: «Կանանց հավաքականը ձևավորման փուլում է, սակայն վերջնական ձևավորում կստանա հաջորդ` 2020 թվականին: Մինչև նոյեմբեր ամսվա վերջ պարզ կդառնա այն մարզչի անունը, ով կաշխատի թիմի հետ: Ըստ ամենայնի՝ նա չի լինի Հայաստանից»,-ասաց կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարը:

Թադևոսյանի խոսքով` այժմ ձևավորվել է 17 տարեկանների հավաքականը, իսկ մինչ այդ կար նաև 19 տարեկանների թիմը:

Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 24-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի վերջին օրը՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Մ-19 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ-աղջիկներ» թիմի հետ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ