Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը համաձայն Է ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներն ընդլայնելու առաջարկին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման դիմաց

Իրանը համաձայն Է ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներն ընդլայնելու առաջարկին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման դիմաց


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ուժի մեջ Է թողնում տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի միջուկային օբյեկտներ ընդլանված մուտք տրամադրելու Վաշինգտոնին արված առաջարկությունը՝ տեսչական ստուգումներ անցկացնելու համար: Սեպտեմբերի 23-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը Նյու Յորքում մասնակցում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զարիֆին հարց են տվել, թե նա պատրաստ Է արդյոք կրկին ԱՄՆ-ին առաջարկել վավերացնելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ այսպես կոչված լրացուցիչ արձանագրությունը: Այդ արձանագրությունը ենթադրում Է ՄԱԳԱՏԷ-ի վաղօրոք իրազեկում Իրանում նոր միջուկային օբյեկտների կառուցման մասին, ինչպես նաեւ արդեն առկա օբյեկտների ավելի ընդգրկուն եւ հանգամանալից տեսչական ստուգում:
«Այո՛, մենք առաջարկել ենք դա, եւ այդ առաջարկությունը մնում Է ուժի մեջ, եթե Միացյալ Նահանգները Կոնգրեսի միջոցով վերացնի պատժամիջոցները եւ այդ կերպ այժմ անի այն, ինչ պետք Է աներ 2023 թվականին (ԳՀՀԾ-ից դուրս չգալու դեպքում)»,- նշել Է Իրանի արտգործնախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]