Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է 
որպես վկա

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին ոստիկանապետ, իր առանձնատանը մահացած հայտնաբերված Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել էր որպես վկա: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Առայժմ այլ մանրամասներ չենք հայտնում»,- նշեց Օհանջանյանը:

Հայկ Հարությունյանը 2003-2008 թվականներին (մինչև 2008թ. մայիսի 29-ը) զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2019թ. սեպտեմբերի 23-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]