Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրամիությունը հավակնոտ ռազմավարություն կներկայացնի կլիմայի վերաբերյալ. Տուսկ

Եվրամիությունը հավակնոտ ռազմավարություն կներկայացնի կլիմայի վերաբերյալ. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պլանավորում Է հաջորդ տարվա սկզբին միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«Եվրոպան պետք Է գնա ավելի հեռու եւ ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» (բնապահպանության վերաբերյալ – խմբ.) կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում: Նա նաեւ առաջարկել Է 2030 թվականին արտանետումների կրճատման վերաբերյալ Եվրամիության նպատակային ցուցանիշը բարձրացնել մինչեւ 50 տոկոս կամ նույնիսկ 55 տոկոս»,- ասել Է Տուսկը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում: Նա նաեւ հայտարարել Է, որ ԵՄ-ի տարածքից արտանետումները կազմում են համաշխարհային ծավալի սոսկ 9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]