Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների  կայանալիք հանդիպման շուրջ, ինչպես նաև անդրադարձել են համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]