1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հավատում եմ՝ մեր ռեֆորմները երկարաժամկետ և ստրատեգիական են. վարչապետը՝ տնտեսական հեղափոխության մասին

Հավատում եմ՝ մեր ռեֆորմները երկարաժամկետ և ստրատեգիական են. վարչապետը՝ 
տնտեսական հեղափոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն պետք է ունենա տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովում:

« Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, կենսունակ պատմությամբ, հյուրընկալությամբ, հիանալի լանդշաֆտով: Սակայն դա բավարար չէ՝ մեր երկրի իմիջը լիակատար դարձնելու համար: Այսօր մենք փոխում ենք մեր երկիրն ու տնտեսությունը կառավարելու ձևը: Միևնույն ժամանակ  մենք պետք է երաշխավորենք, որ Հայաստանի տնտեսությունը դինամիկ ու պատասխանատու է փոփոխությունների առաջ, որոնք տեղի են ունենում աշխարհում: Անցյալ տարի Հայաստանի ժողովուրդը ընտրեց փոփոխությունները, մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը, ցույց տվեցինք, որ ոչինչ ուժեղ չէ, քան ժողովրդի հավատը, գործողությունները: Ինչևէ քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են »,-ասաց վարչապետն ու նշեց՝ հիմա տնտեսական հեղափոխությունը  մեր երկրում ընթացքի մեջ է:

Նա մանրամասնեց՝ դա նշանակում է, որ կառավարությունը ոչ է ասում կոռուպցիային, մոնոպոլիային՝ քաջալերելու ժողովրդի ստեղծարարությանն ու տաղանդին, և Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելու՝ տարածաշրջանում և աշխարհում:

« Ես հավատում եմ, որ մեր ռեֆորմները երկարաժամկետ  և ստրատեգիական են: Եվ, հետևաբար, տնտեսական հեղափոխությունը պետք է ունենա երկարատև ազդեցություն՝ երկրի տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի վրա»,-ասաց վարչապետն ու կիսվեց Հայաստանում արդեն իսկ արձանագրված դրական տնտեսական ցուցանիշներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]